չորեքշաբթի, սեպտեմբեր 23
23 / 9 / 2026
Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»

Ապարանում կգործարկե՞ն Գորիսի մոդելը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ դեկտեմբերին Ապարան համայնքում ՏԻՄ ընտրություններ են սպասվում։ Իշխանական աղբյուրներից տեղեկացվել է, որ պատրաստվում են կիրառել Գորիսի մոդելը և գործող, երբեմնի ընդդիմադիրի համբավ ունեցող քաղաքապետ Կարեն Եղիազարյանին՝ Գնթունիկի Կարենին, ՔՊ-ի հետ դաշինքով առաջադրել համայնքապետի թեկնածու:

Գորիսում երբեմնի ընդդիմադիր «ռեմբոն»՝ Առուշանյանը, առաջնորդելու է ՔՊ-ի հետ կնքված «Համերաշխություն» դաշինքը, քայլը մեկնաբանվել է, թե իբր ընդառաջ են գնացել ժողովրդի պահանջին։ ՔՊ-ն ասել է, որ ժողովուրդն ընդունում է Առուշանյանին, իսկ նա նշել է, թե «երկիրը շենանում է, ու ինքը նորմալ է համարում, որ այս իշխանության հետ է գնում ընտրության»։

Կարեն Եղիազարյանը հունիսի 7-ի ընտրություններին աջակցել է իշխանություններին, բայց ոչ բացահայտ։

  • Կիսվել: