Անկեղծորեն հավատում եմ, որ տարածաշրջանում կարող ենք հասնել լավ հարաբերությունների հաստատմանը. Էրդողան
Թուրքիան հարևանների նկատմամբ տարածքային հավակնություններ չունի: Այս մասին այսօր Պրահայում ունեցած ելույթում նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նա անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր կայացած հանդիպմանը և ասել, որ անկեղծորեն հավատում է, որ կկարողանան հասնել տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների։
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում ունեցանք. անկեղծորեն հավատում եմ, որ տարածաշրջանում կարող ենք հասնել լավ հարաբերությունների հաստատմանը՛՛:
Պատասխանելով հարցին՝ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում նրանից ի՞նչ մեսիջ է ստացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ՝ Էրդողանը նշել է. ՛՛Երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումները շարունակվում են, մեր այսօրվա հանդիպումն էլ անկեղծ մթնոլորտում անցավ, և այս հանդիպման ընթացքում որոշ պահանջներ ներկայացվեցին։ Մեր արտգործնախարարներն ու հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն, կքննարկեն, դրանից հետո, ըստ արդյունքների, քայլեր կձեռնարկենք՛՛:


