երկուշաբթի, սեպտեմբեր 21
21 / 9 / 2026
Անկախությունը ամենօրյա հոգատար աշխատանք է, պատասխանատվություն՝ յուրաքանչյուրս մեր տեղում կերտելու արժանապատիվ պետություն․ Էդուարդ Հակոբյան

Անկախությունը ամենօրյա հոգատար աշխատանք է, պատասխանատվություն՝ յուրաքանչյուրս մեր տեղում կերտելու արժանապատիվ պետություն․ Էդուարդ Հակոբյան

Անկախությունը ամենօրյա հոգատար աշխատանք է, պատասխանատվություն՝ յուրաքանչյուրս մեր տեղում կերտելու արժանապատիվ պետություն

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության տոնի արթիվ․
 
Սիրելի՛ հայրենակիցներ,
 
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։
Անկախությունն ինձ համար միայն պատմական ձեռքբերում չէ․ սա ամենօրյա հոգատար աշխատանք է, պատասխանատվություն ու որոշում՝ յուրաքանչյուրս մեր տեղում կերտելու հարատև, ինքնուրույն և արժանապատիվ պետություն։
 
21-րդ դարում հաջողելու են այն պետությունները, որոնք ունեն դիմակայուն տնտեսություն, արդյունավետ ու թափանցիկ կառավարում և հստակ տեսլականով առաջնորդվող պետական կառույցներ։
 
Հենց այս տրամաբանությամբ ենք վերափոխում ՊԵԿ-ը՝ ձևավորելով արդար, կանխատեսելի ու վստահելի հարկային և մաքսային միջավայր։ Մեր առաքելության առանցքում ծառայելն է քաղաքացուն ու բիզնեսին, խթանելը կամավոր կարգապահությունը և նպաստելը Հայաստանի առաջանցիկ զարգացմանը։ Մենք ձգտում ենք ՊԵԿ-ը դարձնել առաջատար ու շարունակաբար զարգացող կառույց՝ տեխնոլոգիական նորարարությունների, արհեստական բանականության և մարդակենտրոն մոտեցման համադրմամբ։
 
Պետության անկախության առանցքային հիմքը նրա տնտեսական զարգացումն է և դինամիկ զարգացող գործարար միջավայրը, որտեղ յուրաքանչյուր հարկ վճարող միաժամանակ ստեղծում և իր ներդրումն է ունենում հարատև անկախության գործում։ Եվ այստեղ մեծ է Պետական եկամուտների կոմիտեի յուրաքանչյուր աշխատակցի դերն ու պատասխանատվությունը, քանի որ ՊԵԿ-ը հարկ վճարողի ու պետության միջև փոխվստահության առանցքային կամուրջ է։
 
Ամեն օր աջակցելով հարկ վճարողներին, խթանելով կարգապահությունը, պայքարելով ստվերի դեմ, ներդնելով թվային ժամանակակից գործիքներ և պարզեցնելով յուրաքանչյուր գործընթաց՝ մենք ամրապնդում ենք մեր երկրի տնտեսական հիմքերը։
 
Յուրաքանչյուր վճարած դրամ մեր ընդհանուր ներդրումն է Հայաստանի առաջանցիկ զարգացման, ինքնուրույն և արժանապատիվ պետության կերտման գործում։
 
Մաղթում եմ բոլորիս խաղաղություն, անսպառ էներգիա և նորանոր հաջողություններ՝ հանուն մեր երկրի զարգացման ու բարգավաճման։
 
Շնորհավո՛ր Անկախության տոնը։

 

  • Կիսվել: