Անհեթեթություն է. վարչապետը հերքեց Դավիթ Տոնոյանին ազատելու մասին լուրերը
Անհեթեթություն է։ Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովից հետո լրագրողների հետ զրույցում խոսելով ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ազատման լուրերի մասին։
Ավելի վաղ, կայքերից մեկը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Դավիթ Տոնոյանի հետ և տեղեկացրել, որ վերջինս ազատվում է պաշտոնից:
Այսօր Դավիթ Տոնոյանը ևս հերքել էր այդ լուրերը: