Անհետ կորածների և Ադրբեջանում պահվող հայերի վերաբերյալ խնդիրները պետք է լուծվեն. ԵՄ ԱԳ և անվտանգության քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ
Եվրամիությունն ընդհանուր առմամբ աջակցում է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության գործընթացում: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիպերը՝ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Civilnet-ի հարցին։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք ցույց ենք տվել մեր ամուր աջակցությունը: Մենք երկու կողմի և միջազգային գործընկերների հետ աշխատել ենք տարիներ շարունակ՝ պայմաններ ստեղծելու տևական խաղաղության համար։
Ինչ վերաբերում է գերիների հարցին՝ այդ հարցում ևս մեր մոտեցումը հստակ է եղել: Այդ կարևոր հումանիտար խնդիրները պետք է լուծվեն, այդ թվում՝ անհետ կորածների և Ադրբեջանում պահվող հայերի վերաբերյալ»:


