Անհասկանալի է՝ ինչ նպատակ է հետապնդում ՀՀԿ–ն, չենք միանալու «Պատիվ ունեմ»–ին. Աղազարյան
ՔՊ–ից դուրս եկած եւ որպես անկախ պատգամավոր հանդես եկող Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չեն միանալու «Պատիվ ունեմ» խմբակցությանը՝ որպես վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին առաջադրելու հարցում։
«Մեզ համար անհասկանալի է, թե ինչ նպատակ են հետապնդում ՀՀԿ–ն եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունը։ Դավիթ Համբարձումյանի մասին լավ կարծիքի եմ, բայց քաղաքական առումով իրենց նպատակները անհասկանալի են, թե ինչ են ուզում դրանով հասնել։ Հենա մենք առաջարկել ենք Էդմոն Մարուքյանի թեկնածությունը, թող միանան մեզ։ Մենք մնում ենք մեր տեսակետին եւ չենք միանալու ստորագրահավաքին»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց Աղազարյանը։
Նշենք, որ «Պատիվ ունեմ»–ը ՀՀԿ–ի առաջարկով սկսում է գործող վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց եւ որպես վարչապետի թեկնածու առաջադրում Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը։