ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
ԱՄՆ-ը և Կենտրոնական Ասիան հետաքրքրված են TRIPP նախագծի ընձեռած հնարավորություններով. պետքարտուղարություն

ԱՄՆ-ը և Կենտրոնական Ասիան հետաքրքրված են TRIPP նախագծի ընձեռած հնարավորություններով. պետքարտուղարություն

Միացյալ Նահանգները և Կենտրոնական Ասիայի երկրները հետաքրքրված են կայուն խաղաղությամբ և հնարավորություններով, որոնք ստեղծում է TRIPP նախաձեռնությունը՝ հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից: 

Անդրադառնալով Կենտրոնական Ասիայի 5+1 ձևաչափին Ադրբեջանի միանալու հնարավորությանը՝ պետքարտուղարությունից ընդգծել են, որ տարածաշրջանային հարթակը գործում է արդեն 10 տարի: Գերատեսչությունը հավելել է, որ Վաշինգտոնում կայացած հանդիպումների ժամանակ քննարկվել են տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը, և Միացյալ Նահանգները շահագրգռված է այս ներուժի բացահայտմամբ

  • Կիսվել: