ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Փոլա Ուայթ-Քեյնը քննարկել են հավատքի դերը խաղաղության և համերաշխության ամրապնդման գործում
Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Սպիտակ տան հավատքի գրասենյակի ղեկավար, նախագահ Թրամփի երկարամյա հոգևոր հովիվ Փոլա Ուայթ-Քեյնի հետ։
Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են հավատքի և հոգևոր արժեքների նշանակությունը՝ ընդգծելով դրանց դերը խաղաղության և համերաշխության ամրապնդման գործում։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հավատքի գրասենյակի և դեսպանության միջև ձևավորված համագործակցության, ինչպես նաև քրիստոնեական նախաձեռնություններին ցուցաբերվող աջակցության համար։
Մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, անդրադարձել ՀՀ–ԱՄՆ միջև տարբեր ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորություններին։



