ԱՄՆ նախագահի հրավերը՝ 1 մլրդ դոլարի նախապայմա՞նով․ ՔՊ-ականի կարծիքով՝ «տարբեր ղեկավարների տարբեր պայմաններով են հրավիրել»
ԱՄՆ նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Խաղաղության խորհրդի նիստին, իսկ մասնակցության նախապայմաններից է 1 մլրդ դոլարի ներդրումը։ ՔՊ պատգամավորներից լրագրողները փորձեցին ճշտել, թե արդյո՞ք այդ գումարը ներդնելու են և եթե այո՝ ի՞նչ միջոցներից։
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ այդ հարցին վարչապետի աշխատակազմը պատասխան կարող է տալ, քանի որ իրենք նման տեղեկություն չունեն։
«Կարծում եմ՝ տարբեր ղեկավարներին տարբեր նախապայմաններով են հրավեր ուղարկել և կարող է այդ պայմանը պարտադիր չլինել»,-ասաց նա։


