շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ԱՄՆ կոնգրեսականը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված փաստաթղթի ստորագրումը

ԱՄՆ կոնգրեսականը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված փաստաթղթի ստորագրումը

Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Գաս Բիլիրակիսը Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման ճանապահին կարևոր քայլ է համարում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության կնքումը։

«Այս նշանակալի համաձայնագիրը ներառում է ազգային սահմանների փոխադարձ ճանաչում, կենսականորեն կարևոր տրանսպորտային միջանցքների վերաբացում և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման պարտավորություններ։ Որպես Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ՝ ես գնահատում եմ այս նշանակալի նվաճումը՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության հասնելու ուղղությամբ»,- ասվում է Բիլիրակիսի հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: