շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Ամենակարևոր հարցն այսօր այս մարդու հեռացումն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին

Ամենակարևոր հարցն այսօր այս մարդու հեռացումն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին

«Գնում ենք Սարդապատ՝ նշելու Մայիսի 28-ը: Այս մասին այսօր իր կողմնակիցների հետ Սարդարապատ գնալու ճանապարհին լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ի՛նչ խորհուրդ ունի լուսաբացը Սարդարապատում դիմավորելը՝ Սրբազանը նշեց. «Դեռ ուսանողական տարիներից եմ գնացել, երբ մարդիկ Սարդարապատի տեղը չգիտեին»։

Նրա խոսքով՝ շուտով Մայիսի 28-ն էլ Փաշինյանը կուզենա հանել՝ հաշվի առնելով , որ պատմական Հայաստանի տոներից է:

«Ամենակարևոր հարցն այսօր այս մարդու հեռացումն է, մնացած հարցերն ածանցյալ են»,- ասաց Բագրատ Սրբազանը:

Խոսելով այն մասին, թե ինչ է սպասվում Սարդարապատում կան այնտեղից հետո՝ Սրբազանը նշեց. «Դեռ որևէ գործողություն չարած՝ հատորներով ոստիկաններ են ուղարկում, հիմա ամեն ինչ մանրամասնե՞մ»։

Նա անդրադարձավ նաև այսօր տեղի ունեցած բողոքի ակցիաներին և ասաց. «Ժողովդից շատ գոհ, շատ շնորհակալ եմ: Ոստիկաններն այլանդակ վարք են դրսևորել, հատկապես մի քանի դրվագով՝ 30 հոգի մարդ են ծեծել, տղային ազդանշան տալու համար գլուխը ջարդել են...»։

  • Կիսվել: