հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ամեն մի երաշխավոր որևէ իրավիճակում հետապնդում է միայն իր շահը. Միրզոյանը՝ խաղաղության երաշխավորների մասին

Ամեն մի երաշխավոր որևէ իրավիճակում հետապնդում է միայն իր շահը. Միրզոյանը՝ խաղաղության երաշխավորների մասին

Խաղաղությունը կա, խաղաղությունն իրական է, մարդիկ վայելում են, իսկ երաշխավորների մասին ասեմ՝ չկա որևէ երաշխավոր, որը դա անում է որևէ այլ կողմի սիրուն աչքերի համար, ամեն մի երաշխավոր որևէ իրավիճակում հետապնդում է միայն իր շահը: Այս մասին այսօր Հանրային  ալիքի եթերում ընթացող նախընտրական մեծ բանավեճի ժամանակ ասել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք մեր վերջին տարիների պատմությունից հետո գիտենք, թե վերջին զինադադարի երաշխավորը, խաղաղապահ ուղարկած պետությունն ինչպիսի՛ վարքագիծ դրսևորեց, կամ ոչինչ չդրսևորեց, երբ այդ զինադադարն ու խաղաղությունը խախտվում էին...»:

 

  • Կիսվել: