ԱՄԷ ղեկավարները շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամեդ բին Զայեդ Ալ Նահյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ Հայաստանի Անկախության օրվա առթիվ։
ԱՄԷ-ի պետական լրատվական գործակալությունը (WAM) հայտնում է, որ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության 35-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել նաև ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ Շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը, ինչպես նաև ԱՄԷ փոխնախագահ, փոխվարչապետ և Նախագահական դատարանի նախագահ Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանը։
Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում էր անկախության 35-րդ տարեդարձը:



