ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
Ամբողջ գործընթացը արդարության վերականգնման մասին է, ոչ թե ԲՀԿ-ի շահի. ԲՀԿ-ն դիմում ներկայացրեց ՍԴ

Ամբողջ գործընթացը արդարության վերականգնման մասին է, ոչ թե ԲՀԿ-ի շահի. ԲՀԿ-ն դիմում ներկայացրեց ՍԴ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան, որով վիճարկվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարեց, որ բոլոր հնարավոր օրինական միջոցներով պայքարելու են՝ արդարության վերականգնման համար։

«Հիմա հերթը ՍԴ-ինն է, մեր քաղաքական թիմը հակված է պայքարելու արդարության վերականգնման համար։ Խոսքն ամենևին ԲՀԿ շահի համար տարվող պայքարի մասին չէ, ամբողջ գործընթացը արդարության վերականգնման մասին է, որովհետև իշխանության տարբեր «կոլիբրի» ներկայացուցիչներ, երբ հորջորջում են ժողովրդավարության, ընտրողների ազատ կամարտահայտման մասին, մասնավորապես, զինվորների քվեարկության հետ կապված տարատեսակ գրառումներ աչքովս ընկան, էդ գործընթացի սխալ կազմակերպումը ևս իշխանությունների ուսերին է» ,- լրագրողների հետ զրույցում ասաց Տոնոյանը։

  • Կիսվել: