կիրակի, հոկտեմբեր 4
4 / 10 / 2026
Ալիևն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ալիևն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

Տյանցզինում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ալիևն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, մասնավորապես բարձր է գնահատվել ՛՛Թուրքիայի կայունացնող դերը տարածաշրջանային հարցերում՛՛:

Նշվում է նաև, որ կողմերը մտքեր են փոխանակել ադրբեջանաթուրքական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

  • Կիսվել: