շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Ալիևն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, տեղեկացնում է APA-ն։

Նշվում է, որ կողմերը քննարկել են Ալիևի՝ ԱՄՆ կատարած այցի ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը։

Ադրբեջանական կողմի տվյալով՝ զրույցի ընթացքում գոհունակություն է հայտնվել Ադրբեջանի և Թուրքիայի միջև տարբեր ոլորտներում եղբայրության և ռազմավարական դաշնակցության վրա հիմնված հարաբերությունների զարգացման կապակցությամբ:

Կարևորվել են Ալիևի՝ ԱՄՆ կատարած այցի շրջանակում ստորագրված փաստաթղթերը, մասնավորապես՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագիրը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին համատեղ դիմումը:

Նշվում է, որ Էրդողանը շնորհավորել է Ալիևին տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղման գործում ցուցաբերած առաջնորդության համար և նշել, որ Թուրքիան մշտապես աջակցում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը:

 

  • Կիսվել: