երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Ալիևի ներկայացուցիչը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին

Ալիևի ներկայացուցիչը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին

«Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մշակումը մոտ է ավարտին, սակայն մենք պետք է վստահ լինենք, որ դա հարատև խաղաղություն է լինելու»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը:

Նա դարձյալ անդրադարձել է ՀՀ Սահմանադրությանը՝ ասելով. «Խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին մնացած խոչընդոտը ՀՀ Սահմանադրությունն է»:

Բացի այդ՝ Ամիրբեկովը նաև բացառել է Երևանի և Բաքվի միջև միջնորդների մասնակցությամբ բանակցությունների կազմակերպումը։

  • Կիսվել: