կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
Ալեն Սիմոնյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է «Թրամփի ուղին»

Ալեն Սիմոնյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է «Թրամփի ուղին»

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 1-ին հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Յերապետրիտիսի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից: 

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել երկկողմ կապերին, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը: Առանձին անդրադարձ է կատարվել «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) նախագծին և «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին:  

Ալեն Սիմոնյանը Հունաստանի ԱԳ նախարարի ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող և անհետ կորած համարվող անձանց խնդրին:

  • Կիսվել: