Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ընդդիմությունից ում նկատմամբ ունի դրական վերաբերմունք
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վատ կարծիք ունի ՛՛նախկինների՛՛ նկատմամբ, բայց ընդունում է՝ նոր իշխանության գալուց հետո իրենք են դառնալու նախկիններ։ Այս մասին նա ասել է deep TALKS հաղորդաշարի շրջանակներում:
Սիմոնյանը հավելել է, որ ընդդիմության մեջ, այնուամենայնիվ, կան մարդիկ, որոնց նկատմամբ ինքն ունի լավ վերաբերմունք: նշելով Արծվիկ Մինասյանին, Գառնիկ Դանիելյանին։
՛՛Նախկիններից՛՛ կան մարդիկ, որոնց նկատմամբ ես ծայրահեղ բացասական վերաբերմունք չունեմ: Նրանցից ոմանց նկատմամբ ես նույնիսկ դրական վերաբերմունք ունեմ, օրինակ՝ Էդուարդ Շարմազանովը :Համաձայն չեմ նրա մտքերի ու հռետորաբանության հետ, բայց նա ունի իր սկզբունքները, որոնցով նա շարժվում է՛՛,-նշել է նա:
Սիմոնյանը նաև ասել է, որ ԱԺ-ում լարվածությունը ընդդիմություն-իշխանության միջև ագրեսիվ է ազդում հասարակության վրա։