չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Ալեն Սիմոնյանն ու Կազբեկ Տայսաևը քննարկել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը

Ալեն Սիմոնյանն ու Կազբեկ Տայսաևը քննարկել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 10-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաեւի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից։

ՀՀ ԱԺ նախագահն առանձնակի կարեւորել է Հայաստանի եւ Ռուսաստանի օրենսդիր մարմինների միջեւ երկկողմ եւ բազմակողմ ակտիվ փոխգործակցությունը: Նա ընդգծել է մասնագիտական կոմիտեների եւ հանձնաժողովների համատեղ նիստերի անցկացման անհրաժեշտությունը՝ առանձնացնելով դրանց դերը խորհրդարանական դիվանագիտության, բաց երկխոսության, միջանձնային շփումների ամրապնդման գործում: Ալեն Սիմոնյանը մասնավորեցրել է համագործակցության ոլորտները՝ հավելելով դրանց կատարելագործման ուղղությամբ տարվելիք աշխատանքների անհրաժեշտությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրությանը:

  • Կիսվել: