հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Ակնկալում ենք ՀՀ-ի պաշտոնական իշխանությունների կողմից տեղի ունեցածի հստակ գնահատականը. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն մասին

Ակնկալում ենք ՀՀ-ի պաշտոնական իշխանությունների կողմից տեղի ունեցածի հստակ գնահատականը. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն մասին

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը խորը վրդովմունք է հայտնել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման կապակցությամբ, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հերոսներին, և այս քայլը որակել է որպես միտումնավոր հարձակում ընդհանուր պատմական հիշողության վրա։ Այս մասին գրված է դեսպանատան տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«Խորը վրդովմունքով ընդունեցինք Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման մասին հաղորդագրությունները, որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հերոսներին։ Այս սրբապղծությունն ուղղված ակցիան չի կարող դիտարկվել որպես սովորական «խուլիգանություն»։ Խոսքը մեր ընդհանուր պատմական հիշողության դեմ միտումնավոր հարձակման և Մեծ Հաղթանակի նկատմամբ ոտնձգության փորձի մասին է»,- գրված է հաղորդագրության մեջ։

Երևանում Ռուսաստանի դեսպանատունը ակնկալում է Հայաստանի իշխանությունների հստակ գնահատականը Գյումրիում Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծման կապակցությամբ։

«Մենք տեսնում ենք քաղաքային իշխանությունների և Գյումրիի հասարակության կողմից տեղի ունեցածի նկատմամբ սուր անընդունելությունը։ Ակնկալում ենք Հայաստանի պաշտոնական իշխանությունների կողմից տեղի ունեցածի հստակ գնահատականը, ինչպես նաև մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և ապագայում նման սադրանքները կանխելու ուղղությամբ սպառիչ միջոցների ձեռնարկում»,- նշված է Հայաստանում ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ հունիսի 10-ի գիշերն անհայտ անձինք վանդալիզմի են ենթարկել «Մայր Հայաստան» հուշահամալիրը։ Անհայտ անձինք պոկել ու գողացել են համալիրի տարածքում գտնվող հերոս քաղաքների անունների ոսկեգույն տառերը։ 

  • Կիսվել: