Ակնկալում եմ, որ 2031 թվականին Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն է լինելու. Ալեն Սիմոնյան
Ակնկալում եմ, որ 2031 թվականին Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն է լինելու: Այս մասին քվեարկելուց հետո լրագրողներին ասել է Ալեն Սիմոնյանը:
«Ես ակնկալում եմ, որ 2031 թվականին Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն է լինելու, այնպես որ, էլ բան չունեք ասելու, գիտեք, որ պարտել եք, ջախջախվել եք, ասում եք՝ լա՞վ է, որ ինքը 3-րդ «սրոկն է» անցնում»,- նշել է Սիմոնյանը:
Խոսելով հետընտրական պրոցեսների մասին՝ Սիմոնյանը շեշտեց, որ բացառում է այն. «Եթե ընտրությունները ազատ և արդար են, ինչպես 2018 թվականից սկսած դա տեղի է ունենում՝ ոնց կարող է տենց բան լինի, անհնար բան է»:


