ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Ակնհայտ է, որ տնտեսական ազատություններն այսօր շատ ավելի մեծ են. Ալեն Սիմոնյան

Ակնհայտ է, որ տնտեսական ազատություններն այսօր շատ ավելի մեծ են. Ալեն Սիմոնյան

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովում՝ 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը՝ մասնավորապես նշելով, որ մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով, և ավելի լավ են ապրում:շուրջ 50 տոկոսով:

«Նախևառաջ դրա մասին խոսում են թվերը: Ակնհայտ է, որ տնտեսական ազատություններն այսօր միանշանակ շատ ավելի մեծ են: Միանշանակ է, որ մեր տնտեսվարողները չեն վազվզում և հավելավճարներ չեն տալիս հարկայինների պետերին, կաշառքներ չեն տալիս, ծանոթներ չունեն վարչապետի անվտանգության ղեկավարության մեջ, իմ անվտանգության աշխատակիցներին չեն ճանաչում, և այլն: «Յուքոմի» պատմությունը գիտեք. էլի տենց օրինակներ բերե՞մ: Տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ և իրենց զավակներ հանկարծ դառնում էին «Յուքոմի» պես ընկերության ամենամեծ փայատեր»,- ԱԺ-ում լրագրոxներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

  • Կիսվել: