Ակնհայտ է, որ մենք պետք է անենք որոշ վերանայումներ. Փաշինյանը՝ նոր կառավարությանը
«Առաջիկայում մենք կանդրադառնանք մեր անելիքներին, բայց ամբողջական անդրադարձ կունենանք կառավարության 2026-31 թթ գործունեության ծրագրի քննարկման համատեքստում»,- նորանշանակ կառավարության հետ ահնդրանիկ նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.
«Կառավարության գործունեության հսկայակ հատվածը լինելու է շարունակականության ժանրի մեջ, բայց նաև ակնհայտ է, որ մենք պետք է անենք որոշ վերանայումներ մեր աշխատանքն ավելի արդյունավետ իրականացնելու համար»։
Նա հայտարարեց, թե պետք է վերլուծեն այն, թե նախորդող շրջանում ինչը չի ստացվել, վերլուծել և վերլուծում են և պետք է անեն անհրաժեշտ հետևություններ։
«Իսկ այն, ինչ ստացվել է դա էլ պետք է վերլուծենք, մերլուծել ենք և պետք է առավել արդյունավետ մոտենանք հարցերին և մեր աշխատանքը դարձնենք առավել արդյունավետ»,- ասաց Փաշինյանը։
Նա շնորհավորեց կառավարության նիստերին առաջին անգամ մասնակցող Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցին



