Աջափնյակի նոր ղեկավարի անունը հայտնի է
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Թելման Թադևոսյանը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայության ղեկավար Հովսեփ Կուբատյանը:
Թադևոսյանը, հիշեցնենք, Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարն էր: Նրա փոխանցմամբ, բացի այդ, իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը։
Հիշեցնենք՝ Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանն աշխատանքից ազատվել էր փետրվարի 17-ին: Ըստ մամուլի տեղեկությունների, Բաբայանն ազատվել է աշխատանքից ապօրինի շինարարության թույլտվության համար: