կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
ԱՀ մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն

ԱՀ մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախօրեին նիստ է գումարել. օրակարգում ԱՀ մի շարք համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացնելու հարցն էր։

Այս մասին  տեղեկացնում են ԱՀ ԿԸՀ֊ից՝ մանրամասնելով, որ այդ բնակավայրերն են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խաչմաչ և Ծաղկաշատ, Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի, Մարտունու շրջանի Հերհեր համայնքները։

Ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2021 թվականի հոկտեմբերի 10-ին։

  • Կիսվել: