երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Աղվան Վարդանյանը հրաժարվեց ստորագրել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագծի ձևաթղթի տակ

Աղվան Վարդանյանը հրաժարվեց ստորագրել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագծի ձևաթղթի տակ

«Հայաստան» խմբակցության պատագմավոր Աղվան Վարդանյանը հրաժարվեց ստորագրել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագծի ձևաթղթի տակ։

Ձևաթուղթը «Պատիվ ունեմ» խմբակցությունից վերցրել էր «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչ Նարեկ Մալյանը և ԱԺ-ում Աղվան Վարդանյանի սենյակում խնդրեց, ինչպես նախապես խոստացել է՝ միանալ նախաձեռնությանը։

«Հայտարարել եք, որ պատրաստ եք միանալ և ստորագրել, ենթադրում եմ՝ մինչև այժմ չեք միացել սխալ կոմունիկացիայի հետևանքով, քանի որ Ձեր անկեղծ մղումների վրա չեմ կասկածում»,-ասաց Մալյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդանյանը նշեց, որ մի քանի օր առաջ հանդիպել է «Պատիվ ունեմ» խմբակցության 4 պատգամավորի հետ, հարցը քննարկել են և նրանք էլ բավարարված հեռացել են։

«Պարոն Մամիջանյանի հետ խոսել ենք, ինքն իմ տեղը գիտի և կարող է ձևաթուղթը վերցնել, մոտենալ։ Մամիջանյանին փոխանցեք, որ Վարդանյանը տեղում է, եթե հարցեր են մնացել, կարող է բարձրանալ և քննարկենք»,-ասաց նա և նշեց, որ Մալյանի հետ այդ հարցը չի քննարկի։

Նարեկ Մալյանը Ագնեսա Խամոյանի և Արթուր Խաչատրյանի հետ չկարողացավ հանդիպել։ Նրանք տեղում չէին։

  • Կիսվել: