ուրբաթ, մայիս 2
2 / 5 / 2025
ԱԳ փոխնախարարը Վոլկեր Տյուրկին է ներկայացրել Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում իրականացվող բարեփոխումները

ԱԳ փոխնախարարը Վոլկեր Տյուրկին է ներկայացրել Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում իրականացվող բարեփոխումները

ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ու ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է համագործակցության շարունակականության ապահովման կարևորությունը` հատկապես հաշվի առնելով Գրասենյակի փորձագիտական կարողությունները:
 
ԱԳ նախարարի տեղակալը բարձր հանձնակատարին է ներկայացրել Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում իրականացվող բարեփոխումները:
 
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին՝ ընդգծելով երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը:
 
ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է հումանիտար բնույթի հարցերի, մասնավորապես՝ անհետ կորածների ճակատագրերի բացահայտման և Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրի հասցեագրումը։

  • Կիսվել: