հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
ԱԳ նախարարի տեղակալը Իռլանդիայի գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի և դրա կարևոր բաղադրիչ «TRIPP ուղի» ծրագրի առանցքային նշանակությունը

ԱԳ նախարարի տեղակալը Իռլանդիայի գործընկերոջն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի և դրա կարևոր բաղադրիչ «TRIPP ուղի» ծրագրի առանցքային նշանակությունը

ԵԱՀԿ նախարարական համաժողովի 32-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Իռլանդիայի՝ Եվրոպական և պաշտպանության հարցերով պետական նախարար Թոմաս Բըրնի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն:
 
Տարածաշրջանային զարգացումների համատեքստում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը գործընկերոջն է ներկայացրել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և դրա կարևոր բաղադրիչ «TRIPP ուղի» ծրագրի առանցքային նշանակությունը՝ Հարավային Կովկասում և դրանից անդին փոխկապակցվածության ընդլայնման հարցում:
 
Կողմերը քննարկել են բազմակողմ հարթակների  և միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Իռլանդիայի միջև համագործակցության հարցերը: Մտքեր են փոխանակվել Հայաստանում 2026թ. հյուընկալվելիք Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի, ինչպես նաև Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման շուրջ: 
 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Իռլանդիա երկկողմ օրակարգի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության հավակնոտ ծրագրի շրջանակներում փոխգործակցության ընդլայնման հարցերին: Երկուստեք ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, մասնավորապես՝ նոր և նորագույն տեխնոլոգիաների բնագավառում, համագործակցության հետագա ընդլայման պատրաստակամությունը: 

  • Կիսվել: