չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
Ադրբեջանը պետք է թույլ տա հանել սեպտեմբերին տեղի ունեցած ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների դիերը․ ԵԽ պատգամավոր

Ադրբեջանը պետք է թույլ տա հանել սեպտեմբերին տեղի ունեցած ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների դիերը․ ԵԽ պատգամավոր

Ադրբեջանը պետք է թույլ տա հանել սեպտեմբերին տեղի ունեցած ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների դիերը։ Այս մասին Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն։

«Փաստ է, որ այս տարածքում  կան դիեր, և դրանք չեն հանձնվել ընտանիքներին պատշաճ հուղարկավորության համար։ Սա անընդունելի է։ Հրադադարի ժամանակ պետք է դիերը վերցնելուհնարավորություն լինի` սպանվածների նկատմամբ հարգանք ցուցաբերելով»,– նշեց նա։

Կաստալդոն խոստացավ խնդիրը ևս մեկ անգամ բարձրացնել Եվրախորհրդարանում։

  • Կիսվել: