Ադրբեջանը միշտ կրակելու է, մենք էլ պատրաստ ենք իրենց կրակել. Մելքոնյան
Ադրբեջանին պետք է հարցնել, թե ինչու է կրակում մեր դիրքերի վրա. Երբ 1990-ական թվականներին սկսվեց պատերազմը, Ադրբեջանը սկսեց կրակել, պատերազմն ավարտվեց, ինքը էլի սկսեց կրակել: Տեղի ունեցավ զինադադար, ինքը սկսեց կրակել: Երկրորդ պատերազմը սկսեց, սկսեց կրակել, պատերազմն ավարտվեց, էլի կրակում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:
«Հիմա էլ է կրակում, վաղն էլ է կրակելու: Իրենք կրակելու են միշտ: Քանի դեռ պայմանագիր չի եղել, սահմանները չեն գծվել, վերջբնական խնդիրը չի լուծվել, իրենք անընդհատ կրակելու են: Ու մենք էլ պատրաստ ենք իրենց կրակելու:
Երբ որ վերջնական խաղաղության պայմանագիրը կնքվի, այ էդ ժամանակ լրիվ կհստակեցվեն սահմանները, որից հետո ես արդեն կասկածում եմ, որ չի կրակի: Նույնիսկ այդ դեպքում երաշխիքներ չունենք, որ չի կրակի»,-ասաց նա:


