չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Ադրբեջանը Հայաստանի հետ միասին ձեռնամուխ է լինում տարածաշրջանի լայնածավալ տնտեսական զարգացմանը՝ ի շահ երկու երկրների. Հաջիև

Ադրբեջանը Հայաստանի հետ միասին ձեռնամուխ է լինում տարածաշրջանի լայնածավալ տնտեսական զարգացմանը՝ ի շահ երկու երկրների. Հաջիև

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը համատեղ հարցազրույց են տվել Euronews-ին:

Հարցազրույցի ժամանակ Գրիգորյանը հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մտածում էին, թե ինչպես խաղաղություն և կայունություն բերել տարածաշրջան, ինչը հանգեցրեց քննարկումների այն մասին, թե ինչպես ինստիտուցիոնալացնել խաղաղությունը և առաջ շարժվել։

«Հաջողությունը մեծ է, և մենք դա նշում ենք: Ցանկացած կոնֆլիկտում կողմերը չեն վստահում միմյանց, բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Տարածաշրջանային տնտեսական նախագծերի իրականացումը կբարձրացնի փոխկախվածությունը, կամրապնդի խաղաղությունը և տնտեսական օգուտ կբերի երկու հասարակություններին։

Թրամփի երթուղու իրականացումը ներկայումս ինտենսիվ քննարկվում է ԱՄՆ-ի հետ»,-ասել է նա:

Իր հերթին Հաջիևն էլ նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը Բրյուսելում հանդիպելու լավ հնարավորություն են ունեցել, ինչից հետո երկու երկրների ղեկավարները որոշել են շարժվել դեպի խաղաղություն եւ մի կողմ դնել տարաձայնությունները:

«Համատեղ խաղաղության գործընթացը հաջողության պատմություն է հակամարտությունների և պատերազմների գլոբալ համատեքստում։ Հակամարտության այս էջը փակված է, իրական խաղաղություն է տիրում։ Ադրբեջանը Հայաստանի հետ միասին ձեռնամուխ է լինում տարածաշրջանի լայնածավալ տնտեսական զարգացմանը՝ ի շահ երկու երկրների:

Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունը կհանգեցնի երկու երկրների միջև Թրամփի երթուղու իրականացմանը, որն ամբողջությամբ կփոխի Եվրասիական մայրցամաքի տրանսպորտային քարտեզը»,-ասել է Հիքմեթ Հաջիևը:

  • Կիսվել: