երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ադրբեջանում հայ ռազմագերիները ենթարկվում են ծաղրանքի և նվաստացման. ԵԽ կիպրոսցի պատգամավոր

Ադրբեջանում հայ ռազմագերիները ենթարկվում են ծաղրանքի և նվաստացման. ԵԽ կիպրոսցի պատգամավոր

Հոկտեմբերի 22-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ Կիպրոսից Եվրախորհրդարանի անդամ Լուկաս Ֆուրլասը հայտարարել է, որ Ադրբեջանում, որը համարվում է հուսալի գործընկեր, ռեժիմի հակառակորդները ենթարկվում են խոշտանգումների։

՛՛Ռեժիմին քննադատող լրագրողները բանտում են, հայ ռազմագերիները ենթարկվում են ծաղրանքի և նվաստացման։

Լեռնային Ղարաբաղում տասնյակ հազարավոր հայեր վտարվեցին իրենց տներից, իսկ քրիստոնեական ամեն ինչ ոչնչացվեց՛՛,-ասել է նա:

Եվրապատգամավորը հավելել է, որ  որ Ադրբեջանը նույնպես հանդես է գալիս Թուրքիայի կողմից բռնազավթված Եվրամիության անդամ երկիր Կիպրոսի հյուսիսային մասի անեքսիայի օգտին։

՛՛Սա խաթարում է Եվրամիության անդամ երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նորմերը։ Միջազգային հանրությունը չի կարող մի կողմ կանգնել այդ անօրինական գործողությունների հանդեպ։ Մենք Ադրբեջանի բնական գազը չպետք է վեր դասենք արժեքներից և մարդկային կյանքերից՛՛,-ասել է նա:

  • Կիսվել: