շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ադրբեջանից և Հայաստանից հետո հերթը ՌԴ-ինն ու Ուկրաինայինն է. Հունգարիայի արտգործնախարար

Ադրբեջանից և Հայաստանից հետո հերթը ՌԴ-ինն ու Ուկրաինայինն է. Հունգարիայի արտգործնախարար

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կարևոր քայլ է Կովկասի և համաշխարհային անվտանգության համար։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։

«Դոնալդ Թրամփը հերթական անգամ ապացուցեց, որ ինքը խաղաղության նախագահ է։ Հուսով ենք, որ Պակիստան-Հնդկաստան, Իրան-Իսրայել և Ադրբեջան-Հայաստան պատերազմից հետո կդադարեցվի նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը»,- հավելել է Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նրա հրապարակումը իր էջում վերատպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

  • Կիսվել: