շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ադրբեջանի մամուլը գրում է՝ Բասարգեչար, ես կարդում եմ, տհաճ է, իրենք էլ կպատասխանեն՝ բա դուք էս քաղաքին ինչի՞ եք այսպես ասում. Փաշինյան

Ադրբեջանի մամուլը գրում է՝ Բասարգեչար, ես կարդում եմ, տհաճ է, իրենք էլ կպատասխանեն՝ բա դուք էս քաղաքին ինչի՞ եք այսպես ասում. Փաշինյան

Քննարկում կա Հայաստանի և Ադրբեջանի միջև, մի քանի փուլ աշխատել ենք, բայց դեռ վերջնական արդյունքի չենք հասել, կա թեմա, որ եկեք պայմանավորվենք, որ միմյանց տեղանուններին վերաբերվելու ենք ըստ ինքնիշխան երկրների՝ ՄԱԿ-ի աշխարհագրական ռեեստրում ներկայացված տեղանունների ցանկի: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ասաց վարչապետ  Նիկոլ Փաշինյանը:

«Իրենց մամուլը գրում է Բասարգեչարի էսինչ շրջանի․․․ երբ ես կարդում եմ դա, չափազանց տհաճ է, իմ մոտ հարց է առաջանում, որ միմյանց ինքնիշխանությունը ճանաչել ենք, ՀՀ-ի տարածքում էս ի՞նչ Բասարգեչար է, իրենք էլ կպատասխանեն՝ բա դուք էս քաղաքին ինչի՞ եք այսպես ասում»,-նշեց նա:

 

  • Կիսվել: