հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Ադրբեջանի ԱԳՆ-ից պատասխանել են ՀՀ-ում Իրանի դեսպանին

Ադրբեջանի ԱԳՆ-ից պատասխանել են ՀՀ-ում Իրանի դեսպանին

Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությունները Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթի վերաբերյալ անընդունելի են։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։

Նրա խոսքով, ՏՀԿ բոլոր անդամ պետությունները, այդ թվում՝ Իրանը, նաև Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ են, և նրանցից յուրաքանչյուրը իր աջակցությունն է հայտնել ««Արևմտյան Ադրբեջան» համայնքի՝ իրենց հողերը վերադառնալու իրավունքին»՝ հայտնի բանաձևին, որն ընդունվել է Ստամբուլում հունիսի 21-22-ին կայացած ԻՀԿ նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանի բանակցությունների արդյունքում։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը վիրավորել է Իրանի դեսպանին՝ նշելով, թե դեսպանի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան «քաղաքական մանիպուլյացիա և երեսպաշտություն»։

  • Կիսվել: