հինգշաբթի, հունիս 26
26 / 6 / 2025
Ադրբեջանցիների համար հայաստանյան անցնող օրերի լրահոսը լրիվ տոնական էր. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանցիների համար հայաստանյան անցնող օրերի լրահոսը լրիվ տոնական էր. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանցիների համար հայաստանյան անցնող օրերի լրահոսը լրիվ տոնական էր` «ռևանշիստներին» իրար հետևից կալանավորում են` Սամվել Կարապետյանից մինչև Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Գալստյան:  Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

 

«Նրանց, իհարկե, առաջին հերթին հաճույք է պատճառում այն ամենը, ինչը տեղի է ունենում արցախցիների ու այն անձանց հետ, ովքեր տարիներով պաշտպանել են Արցախը` իրենց ծառայությունից մինչև ներդրումներ, բարեգործություն:

Ադրբեջանցիները լավագույնս գիտակցում են, թե ինչ է կատարվում Հայաստանում, որովհետև վերոնշյալ թեմայի հետ կապված ՀՀ կառավարչի հետ ունեն ներդաշնակ շահեր և սպասումներ»,- գրել է նա:

  • Կիսվել: