շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Միրզոյանը Կիպրոսի իր գործընկերոջն է ներկայացրել Վաշինգտոնում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները

Միրզոյանը Կիպրոսի իր գործընկերոջն է ներկայացրել Վաշինգտոնում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները

Օգոստոսի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային հարցերի: Նախարար Միրզոյանը շնորհակալություն հայտնելով Կիպրոսի կողմից արտահայտված աջակցող դիրքորոշման համար՝ ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված հիմնական պայմանավորվածությունները։ 

Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման շուրջ՝ հաշվի առնելով մյուս տարվա առաջին կեսին ԵՄ խորհրդում Կիպրոսի նախագահությունը:

Արարատ Միրզոյանն ու Կինստատինոս Կոմբոսն անդրադարձ են կատարել նաև երկկողմ  օրակարգին

  • Կիսվել: