կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
2600 հոգուց ոչ մեկը Ծառուկյանի անունը չի տվել. շնորհակալ ենք օրենքից, որ լիարժեք մարդիկ արդարացրին. Ծառուկյան

2600 հոգուց ոչ մեկը Ծառուկյանի անունը չի տվել. շնորհակալ ենք օրենքից, որ լիարժեք մարդիկ արդարացրին. Ծառուկյան

Բոլորն էլ հավասար են օրենքի առաջ. Ես մի բան գիտեմ, եթե 2600 հոգու քննում են, 110 քննիչ դնում են, որ քննություն կատարեն ու որևէ մեկը Ծառուկյանի անունը չի տալիս, Ծառուկյանը ընդհանրապես կաշառք տալու հետ կապ չունի։ Այս մասին այսօր՝ մարտի 11–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով դատարանի որոշմանը, որով նա արդարացվեց։

«Ես, իհարկե, չէի հավատում, պատրաստվել էի, որ Եվրոպական դատարան պետք է դիմենք։ Շնորհակալ ենք օրենքից, որ լիարժեք մարդիկ արդարացրին»,–ասաց նա։

Նշենք, որ քիչ առաջ դատարանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին արդարացրեց։

«Ճանաչել և հռչակել մեղադրյալ Գագիկ Ծառուկյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի երկրորդ մասով։

Մեղադրյալ Սեդրակ Առուստամյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ»,–ասաց դատավորը։

Հիշեցնենք, որ քրեական գործը վերաբերում էր ընտրակաշառքին։

  • Կիսվել: