2026-ի հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն հաղթել է․ Փաշինյան
2026-ի հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների արդյունքում ՔՊ-ն հաղթել է և միանձնյա կձևավորի կառավարությանը՝ հավաքելով ավելի մեծ թվով ձայներ քան 2021 թվականի ընտրություններին,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը
«ՔՊ-ն միանձնյա կձեւավորի իշխանություն։ Շնորհակալ եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր նախ մասնակցեցին ընտրություններին եւ իրենց ազատ կամարտահայտմամբ քվեարկեցին։
Ուզում եմ ընդգծել, որ ՔՊԿ-ն 2021-ի համեմատ ստացել է ՀՀ ավելի մեծ թվով քաղաքացիների ձայնը, ավելի մեծ թվով քաղաքացիների վստահության քվեն։ Սա պարտավորեցնող է, եւ նշանակում է՝ ՀՀ քաղաքացին տեր է կանգնել պետությանը, տեր է կանգնել անկախությանը, տեր է կանգնել ապագային, տեր է կանգնել խաղաղությանը»,- ասաց Փաշինյանը քիչ առաջ մեկնարկած ասուլիսի սկզբում։
Ըստ նրա դա պատմական հաղթանակ է, ինչը նղանակում է, որ Հայաստանում լինելու է հարատև խաղաղություն։
Նա ասեց, որ իր առաջիկա ամենակարևոր անելիքներից մեկը քրեաօլիգարխիկ կլանի հետ պայքարն է, նրանց ունեզրկումը, այդ թվում այն մարդկանց, որոնք մասնակցել են այս ընտրություններին։


