2025-ի անսպասելի առաջընթացներից մեկը. Ֆինլանդիայի նախագահը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն անվանել Է 2025 թվականի անսպասելի առաջընթացներից մեկը:
Նա, մասնավորապես, նշել է. «Եթե տարվա սկզբին ինձ ինչ-որ մեկն ասեր, որ մենք Գազայում հրադադար կունենանք, կամ որ հրադադար կամ Ուկրաինայի հարցով հնարավոր խաղաղության համաձայնագիր կլինի, կամ որ խաղաղություն կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև, ես կպատասխանեի, որ դա շատ քիչ հավանական է։ Բայց հիմա այդ երեք բաներից երկուսն իրականություն են դարձել, և հուսով եմ, որ մինչև Սուրբ Ծնունդ մենք կունենանք նաև երրորդը»:
Տեսանյութը՝ այստեղ:


