ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված սուրբ եւ անմահ պատարագ՝ Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում. Փաշինյան ուղիղ

1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված սուրբ եւ անմահ պատարագ՝ Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում. Փաշինյան ուղիղ

1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված սուրբ եւ անմահ պատարագ՝ Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ, ըստ ԶԼՄ-ներում տարածված լուրերի, Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում պատարագը մատուցում է Արմավիրի թեմից Տեր Մկրտիչ քհն. Մուշադյանը։

NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ Գյումրիում են Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը։

Հավելենք, որ «Ազատություն»-ը ավելի վաղ հայտնել էր, որ այսօր առավոտյան իրավապահները բացել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին, որը երեկ երեկոյան քահանաների՝ թղթի վրա գրված ստորագրություններով կնիքվել ու փակվել էր: Քիչ անց այստեղ պատարագ է մատուցվելու, որին ներկա է լինելու վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Քաղաքի կենտրոնական Վարդանանց հրապարակ տանող ճանապարհները փակ են, ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացած Յոթ Վերք եկեղեցու շրջակայքում: Քաղաքացիներից ոմանք ցանկացան մտնել եկեղեցի, սակայն նրանց չթույլատրվեց:

Այստեղ են Ազգային ժողովի պատգամավորներ:

Շիրակի թեմի հոգևորականները, մոմավաճառները, երգչախումբը պատրաստվում են բոյկոտել այս պատարագը: Նրանք պատարագի կմասնակցեն Յոթ Վերքի դիմաց գտնվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում:

  • Կիսվել: