«168 ժամ». ԱԺ փոխնախագահը վիճակախաղերի մասին նախագիծը ներկայացնելուց առաջ հանդիպել է բուքմեյքերական ընկերության հիմնադրի հետ
««168 ժամ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ օրերս Երևանի ռեստորանային համալիրներից մեկում հանդիպել են Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու գործարար, «Վիվառո գրուպ» բուքմեյքերական ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանը:
Մենք փորձեցինք ԱԺ փոխխոսնակից ճշտել, թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպման ընթացքում, հատկապես, որ երեկ խորհրդարանը քննարկում էր պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի կողմից ներկայացված «Վիճակախաղերի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը, իսկ առաջին ընթերցումից հետո առաջարկված փոփոխությունները ներկայացրեց հիմնական զեկուցող Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ դրանց մի մասն ընդունվել է:
Մենք մասնավորապես փորձեցինք ճշտել, թե արդյոք գործնական շահերի ընդհանրության համատեքստո՞ւմ է եղել այդ հանդիպումը, թե՞ ոչ:
«Առանց մեկնաբանության: Իմ անձնական կյանքը ոչ մեկին չի վերաբերում»,- չհերքելով մեր տեղեկությունը՝ կտրուկ արձագանքեց Ազգային ժողովի փոխխոսնակը»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: