հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Քիմ Քարդաշյանի SKIMS հագուստի ապրանքանիշը մուտք է գործել թուրքական շուկա

Քիմ Քարդաշյանի SKIMS հագուստի ապրանքանիշը մուտք է գործել թուրքական շուկա

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի և Ջենս Գրեդեի կողմից 2019-ին հիմնադրված «SKIMS» ներքնազգեստի, տնային ու սպորտային հագուստի ապրանքանիշը մուտք է գործել թուրքական շուկա։ Հավաքածուներն առաջին անգամ հասանելի են Թուրքիայում Beymen Zorlu, Beymen Nişantaşı և Beymen Suadiye խանութներում, ինչպես նաև Beymen.com կայքում, գրում է ermenihaber.am-ը:

«SKIMS»-ը համատեղում է հարմարավետությունը և նորաձևությունը։ Այդ ապրանքանիշը հայտնի է իր դիզայնով և նորարարական գործվածքների տեխնոլոգիաներով: Այն նախատեսված է կանանց հարմարավետ և վստահ զգալու համար՝ օգտագործելով նորարարական գործվածքների տեխնոլոգիաներ, որոնք հարմարվում են յուրաքանչյուր մարմնի տեսակին:

  • Կիսվել: