Զինված հակամարտությունները կարող են աղետալի հետևանքների ունենալ ամբողջ աշխարհի համար
Համաշխարհային մասշտաբով աճում է բոլորի համար պոտենցիալ աղետալի հետևանքներ ունեցող լայնածավալ հակամարտությունների վտանգը։ Այս մասին ասվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովի՝ «Ազգային պաշտպանություն» (National Defense) ամսագրում հրապարակված հոդվածում։
«Ամբողջ աշխարհում զգալիորեն սրվում է ռազմաքաղաքական անորոշությունը, աճում է պետությունների և տարածաշրջանների ռազմականացումը, և, որ ամենակարևորն է, մեծանում են լայնածավալ հակամարտությունների ռիսկերը»,- նշել է նա։
«Հաշվի առնելով ժամանակակից բանակների տրամադրության տակ եղած բարդ և մահաբեր սպառազինությունների հսկայական պաշարները՝ զինված հակամարտությունները, ամենայն հավանականությամբ, կհանգեցնեն աղետալի հետևանքների ոչ միայն անմիջականորեն ներգրավված երկրների, այլև ամբողջ աշխարհի համար»,- ընդգծել է Մասադիկովը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով, միջազգային հարաբերությունների համակարգի ընթացիկ վերափոխումն «ուղեկցվում է գլոբալ լարվածության աճով և ցույց է տալիս գործող քաղաքական ու իրավական մեխանիզմների սահմանափակ կարողությունը՝ արդյունավետորեն լուծելու պետությունների և դաշինքների միջև ծագող հակամարտությունները»։



