չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերին հրահանգել է նախապատրաստվել երկրի հարավի ազատագրմանը

Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերին հրահանգել է նախապատրաստվել երկրի հարավի ազատագրմանը

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը բրիտանական Sunday Times-ին տված հարցազրույցում խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանի մասին՝ մշակել երկրի հարավում օկուպացված տարածքների ազատագրման ծրագիր։

«Սա իմ աշխատանքն է, ես գրում եմ այլ երկրների գործընկերներին՝ բացատրելով, թե ինչու մեզ [այս պլանն իրականացնելու համար] անհրաժեշտ են հատուկ տեսակի զենքեր», – ասել է Ռեզնիկովը:

Ուրբաթ՝ հուլիսի 8-ի երեկոյան, Ուկրաինայի իշխանությունները Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչներին կոչ են արել լքել դրանք։ «Պետք է հնարավորություն փնտրենք հեռանալու համար, քանի որ մեր զինված ուժերը ապաօկուպացնելու են։ Մեծ կռիվներ են լինելու։ Ես ոչ մեկին չեմ ուզում վախեցնել, բոլորն ամեն ինչ հասկանում են»,- պարզաբանել է Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչ Իրինա Վերեշչուկը։

  • Կիսվել: