Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Պուտինի և ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հրամանագրով պատժամիջոցներ են սահմանվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, վարչապետ Միխայիլ Միշուստինի և Ռուսաստանի կառավարության գրեթե բոլոր անդամների դեմ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ պատժամիջոցներ են սահմանվել 35 անձանց նկատմամբ:
Պատժամիջոցների ցուցակում են նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը և Արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոն։