երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Զելենսկին օտարերկրյա դիվանագետներին կոչ է արել վերադառնալ Կիև

Զելենսկին օտարերկրյա դիվանագետներին կոչ է արել վերադառնալ Կիև

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օտարերկրյա դիվանագետներին կոչ է արել վերադառնալ Կիև։ Այս մասին Վլադիմիր Զելենսկին ասել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի մղած պատերազմի 43-րդ օրվա ավարտին հրապարակված տեսաուղերձու, փոխանցում է 1tv.ge-ն։

«Կիևցիների հետ Ուկրաինայի մայրաքաղաք են վերադառնում դիվանագիտական ​​ներկայացուցիչները, այլ երկրների դիվանագետները։ Թուրքիայի դեսպանատունը վերադարձել է երեկ։ Լիտվայի դեսպանը վերադարձել է այսօր։ Ավելի վաղ Սլովենիայի դեսպանատունը վերսկսել էր աշխատանքը։ Մենք անկեղծորեն երախտապարտ ենք Ուկրաինայի բարեկամներին, ովքեր դիվանագիտական ​​ժեստերի միջոցով մեզ աջակցում են այնպես, ինչպես դա այժմ անհրաժեշտ է։ Սա խիզախություն է»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին կոչ է արել այլ երկրների դիվանագետներին նույնպես վերադառնալ Կիև։

«Ես սպասում եմ ձեզ հետ հանդիպման։ Բոլորի հետ, ովքեր համարձակ են: Վերադարձե՛ք», – ասել է նա։

  • Կիսվել: