չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Զելենսկին հստակ ժամկետ է ակնկալում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար

Զելենսկին հստակ ժամկետ է ակնկալում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար

Ուկրաինան Եվրամիությունից կոնկրետ որոշումներ է ակնկալում  իր ապագա անդամակցության վերաբերյալ: Կիևում կարծում են, որ գործընթացի հետաձգումը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում  պատերազմի և Ռուսաստանի կողմից ճնշման ֆոնին: Այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հարցազրույցը Financial Times-ի հետ:

Նախագահն ընդգծել է, որ ցանկանում է կոնկրետ ժամկետ տանալ և ԵՄ-ին խնդրում է այլևս չհետաձգել այդ որոշումը, որպեսզի ապագա ղեկավարները և ուկրաինացիների նոր սերունդը չհայտնվեն այնպիսի իրավիճակում, որ Ռուսաստանը տասնամյակներ շարունակ արգելափակի Ուկրաինայի անդամակցությունը:

Նշվում է, որ Զելենսկու հայտարարություններն արտացոլում են Ուկրաինայի ռազմավարական ձգտումն՝ ամրապնդվելու եվրոպական կառույցներում և նվազեցնելու արտաքին ճնշման ազդեցությունն ազգային քաղաքականության վրա: ԵՄ-ին անդամակցության կոնկրետ ժամկետը համարվում է երկրի «երկարաժամկետ անվտանգության և կայունության առանցքային տարր, ինչն առանձնապես հրատապ է Ռուսաստանի կողմից աճող ագրեսիայի համատեքստում»։

Ուկրաինական կողմի տեսանկյունից՝ եվրաինտեգրման հետաձգումը երկարաժամկետ ռիսկեր է ստեղծում երկրի համար։ Զելենսկու խոսքով՝ ՌԴ ղեկավարությունը փորձում է տարբեր քաղաքական մանևրներ օգտագործել, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ փոխգործակցությունը, որպեսզի թուլացնի բանակցություններում Կիևի դիրքերը։

 

  • Կիսվել: