Զելենսկին հրամանագիր է ստորագրել ՌԴ հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների համար պատվիրակություն ստեղծելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների համար պատվիրակություն ստեղծելու մասին։
«Ձևավորել Ուկրաինայի պատվիրակություն՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններին Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի նախագծի պատրաստման և հաստատման շուրջ», - tert.am-ի փոխանցմամբ՝ ասվում է փաստաթղթում։


